09.02.2019 21:30

Մադրիդյան դերբիում հաղթեց Արքայական ակումբը (տեսանյութ)

Մադրիդյան դերբիում հաղթեց Արքայական ակումբը (տեսանյութ)

Լա Լիգայի 23-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբին «Ատլետիկոյի» և «Ռեալի» մասնակցությամբ: Հանդիպումն ավարտվեց «արքայական ակումբի» հաղթանակով` 3:1: Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին: «Սերուցքայինների» կազմում գոլով աչքի ընկավ բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն: 

10 րոպե անց տանտերերը հավասարեցրին հաշիվը:

25-րդ րոպեին Անխել Կորեայի փոխանցումից հետո գոլ խփեց Անտուան Գրիզմանը` գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը Տիբո Կուրտուայի ոտքերի արանքով: 

Գոլը գրանցվեց VAR-ի օգնությամբ: 41-րդ րոպեին «Ռեալի» հարձակվող Վինիսիուսի նկատմամբ խախտումից հետո հանդիպման մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը VAR-ի օգնությամբ նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը: 74-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Գարեթ Բեյլը: Ուելսցին խփեց իր 100-րդ գոլը «արքայական ակումբի» կազմում: 

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 45 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: «Ատլետիկոն» 44 միավորով 3-րդ տեղում է: