10.02.2019 10:00

Football.London. Էրիկսենը համառորեն հրաժարվում է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմ»-ի հետ

Football.London. Էրիկսենը համառորեն հրաժարվում է նոր պայմանագիր կնքել «Տոտենհեմ»-ի հետ

«Տոտենհեմ»-ը ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության գալ թիմի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի հետ նոր պայմանագրի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Football.London-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, դանիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է 17 ամսից, սակայն վերջինս չի ցանկանում երկարաձգել այն՝ փոխարենը ֆինանսական պահանջներ ներկայացնելով ակումբի ղեկավարությանը:

Հիշեցնենք, որ Էրիկսենը լոնդոնյան ակումբի կազմում հանդես է գալիս 2013 թվականից: Նրա ծառայություններով հետաքրքրվում են «Բարսելոնա»-ն և Մադրիդի «Ռեալ»-ը: