10.02.2019 10:32

Tuttosport. Դիբալան դիտարկում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը

Tuttosport. Դիբալան դիտարկում է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը

«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ում: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացի ֆուտբոլիստը դիտարկում է ամռանը «սերուցքայիններ»-ի կազմը համալրելու հնարավորությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողը լարված հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ, ինչի պատճառով էլ ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «ծեր սինյորա»-ի կազմում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: