10.02.2019 11:00

AS. Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան 450 հազար եվրո կվճարի Արգենտինային, եթե Մեսսին մասնակցի ընկերական խաղին

AS. Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան 450 հազար եվրո կվճարի Արգենտինային, եթե Մեսսին մասնակցի ընկերական խաղին

Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է 450 հազար եվրո վճարել Արգենտինային, եթե Լիոնել Մեսսին մասնակցի ընկերական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, թիմերի միջև ընկերական հանդիպումը նախատեսված է մարտի 26-ին, սակայն «Բարսելոնա»-ի ավագի մասնակցությունը հարցականի տակ է:

Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը ժամանակավորապես հեռացել է ազգային ընտրանուց: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա առաջիկայում մտադիր է վերադառնալ հավաքական: