10.02.2019 11:30

VAR-ը կկիրառվի նաև Չեմպիոնների Լիգայում

VAR-ը կկիրառվի նաև Չեմպիոնների Լիգայում

VAR համակարգը կգործարկվի նաև Չեմպիոնների Լիգայի մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, տեսակրկնությունների համակարգը կկիրառվի մրցաշարի 1/8 եզրափակչից սկսած, սակայն չի սահմանանափակվի միայն դրանով: Այն կօգտագործվի նաև Եվրոպա Լիգայի և Ազգերի Լիգայի եզրափակիչ փուլերի, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի 2019 թվականի Սուպերգավաթի ժամանակ:

Հավելենք, որ ֆուտբոլային կազմակերպության թվիթերյան էջը VAR-ի վերաբերյալ պրոմո տեսանյութ է հրապարակել: