10.02.2019 12:00

Դալգլիշ. Կլոպը պետք է «Օսկար» ստանա

Դալգլիշ. Կլոպը պետք է «Օսկար» ստանա

«Լիվերպուլ»-ի նախկին խաղացող և մարզիչ Քենի Դալգլիշը խոսել է մերսիսայդյան ակումբի և թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:

«Կարծում եմ՝ «Լիվերպուլ»-ի ճակատագիրն ամբողջովին խաղացողների ձեռքերում է: Գվարդիոլան ասում էր, որ ցանկանում է մեր տեղում լինել, սակայն ամեն մեկն արդեն իր տեղում է: Ամեն ինչ պարզ կդառնա մրցաշրջանի վերջում՝ հատկապես այն ժամանակ, երբ հոգեբանական պայքար կընթանա: 

Այս տարի հիանալի ենք հանդես գալիս: Եթե այդպես շարունակենք, ապա մեծ հաջողություն կունենանք: Ինչ վերաբերում է Կլոպին, նա իսկապես հարգանքի է արժանի: Շատերն են ասում, որ նա շատ զգացմունքային է և հանդիպումների ժամանակ կորցնում է իրեն: Այդ դեպքում պետք է նրան «Օսկար» տանք:

Կլոպը «Լիվերպուլ»-ի լավագույն մարզիչն է, և նյարդայնանալը բնական է: 25 տարի է անցել այն օրից, երբ վերջին անգամ նվաճեցինք Պրեմիեր Լիգան: Դա իսկապես շատ երկար ժամանակահատված է»,- շոտլանդացու խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ 25 տուրից հետո Կլոպի սաները 62 միավոր են վաստակել և 2-րդ հորիզոնականն են զբաղեցնում: Առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ն նույնպես 62 միավոր ունի, սակայն 1 խաղ ավելի է անցկացրել: