10.02.2019 12:28

FIFA The Best. հայտնի է, թե երբ և որտեղ է կայանալու 2019 թվականի մրցանակաբաշխությունը

FIFA The Best. հայտնի է, թե երբ և որտեղ է կայանալու 2019 թվականի մրցանակաբաշխությունը

ՖԻՖԱ-ն հայտնել է, թե երբ և որտեղ է տեղի ունենալու The Best-2019 մրցանակաբաշխությունը:

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային կազմակերպության պաշտոնական կայքը, մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին՝ Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: