10.02.2019 13:00

Թալանել են «Մարսելի» նախագահի տունը՝ պատճառելով 100 հազար եվրոյի վնաս

Թալանել են «Մարսելի» նախագահի տունը՝ պատճառելով 100 հազար եվրոյի վնաս

«Մարսելի» նախագահ Ժակ-Անրի Էյրոյի տունը թալանել են «Դիժոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպման ժամանակ, հաղորդում է RMC Sport-ը:

Ընդհանուր վնասը կազմել է մոտ 100 հազար եվրո: 50-ամյա Էյրոն գործարար է, «Մարսելի» նախագահ է դարձել 2016թ. հոկտեմբերին:

Ֆրանսիայի առաջնության 24 տուրից հետո «Մարսելը» 37 միավորով 5-րդն է: