10.02.2019 13:36

Աշոտ Սարգսյան. Մի՞թե սուտ խոսելու համար դատ չի հասնում

Աշոտ Սարգսյան. Մի՞թե սուտ խոսելու համար դատ չի հասնում

Պատմաբան Աշոտ Սարգսյանը Ֆեյսբուքում գրում է.

«Քոչարյանի պաշտպան Հ. Ալումյանի՝ «Հայելի» ակումբում 09.02.2019թ ասուլիսից.
«Այդ օրը առավոտյան ոստիկանությունը մոտեցել է այդտեղ, որպեսզի կատարի նախատեսված գործողությունը։ Կրկնում եմ, բռնություն կամ որեւէ կոշտ գործողություն նախատեսված չի եղել։ Սակայն երբ ոստիկանական ուժերը մոտեցել են, ցուցարարները նախապես արդեն զգուշացված են եղել ոստիկանների գալու վերաբերյալ, եւ երբ ոստիկանները հայտարարել են իրենց գալու նպատակների վերաբերյալ, ապա ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվել, ու ոստիկաններին դիմադրություն է ցուցաբերվել, որին ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, որը մինչեւ այդ նախատեսված չի եղել»։
Իր պաշտպանյալի օրինակով սուտ է խոսում Հ. Ալումյանը։ Հարյուրավոր մարդկանց հետ ես էլ ներկա եմ եղել։ Երբ ոստիկանական շարքերը երեւացին 2-3 տասնյակ մետրի վրա, ով արթուն էր, սկսեցինք արագ արթնացնել վրաններում քնածներին։ Լեւոն Տեր-Պետրոսյանը անմիջապես մոտեցավ խոսափողին եւ ասաց. «Խնդրում եմ, ոչ մի կոնտակտ զորքի հետ չունենալ»։ Եւ հրավիրեց ոստիկանական ուժերի պատասխանատուին` բարձրախոսով հայտնել իրենց գալու նպատակը։ Ոչ մեկը չմոտեցավ խոսափողին։ Ոստիկանությունն էլ այս 10 տարվա մեջ ոչ մի կադր կամ ձայնագրություն չի ներկայացրել, որ իրենք ցուցարարներին դիմել են ինչ-որ խոսքով։ Ոստիկանական շարքերը շարունակեցին առաջ շարժվել, հարվածել եւ կործանել վրանները, իսկ մի խումբ էլ մտավ հարթակ ու քացիներով սկսեց տապալել բարձրախոսները։ Հարյուրավոր մարդիկ, որ ներկա են եղել, կարող են նույնը վկայել։
Մի՞թե սուտ խոսելու համար դատ չի հասնում։
Մի՞թե փաստաբանը ու իր պաշտպանյալը չեն հասկանում, որ եթե մի հարցում այսպես բացահայտ ստում են, ապա նրանց ոչ մի խոսքին ոչ մեկն այլեւս չի հավատա։
Թե՞ փաստաբանը, մտածված, փուռն է տալիս իր պաշտպանյալին»: