11.02.2019 09:00

ՊՍժ-ն 2 աստղային թեկնածու ունի Նեյմարին փոխարինելու համար

ՊՍժ-ն 2 աստղային թեկնածու ունի Նեյմարին փոխարինելու համար

Գաղտնիք չէ, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը երկար ժամանակ է հետաքրքրում է Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությանը:

Այն բանից հետո, երբ «Բարսելոնա»-ն հայտարարեց, որ բրազիլացին չի մտնում իրենց ապագա պլաններում, մադրիդյան կողմի հետաքրքրությունը էլ ավելի ուժեղացավ:

Ինչպես տեղեկացնում է Don Balon-ն, ՊՍժ-ն շատ լավ գիտակցում է այս ամենը և արդեն դիտարկում է Նեյմարի հնարավոր փոխարինողներին:

Աղբյուրի հաղորդմամբ, փարիզյան ակումբի տրանսֆերային թիրախում են գտնվում Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանն ու «կապտանռնագույններ»--ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:

Պաշտոնական առաջարկը կարող է լինել գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Հիշեցնենք, որ 26-ամյա Նեյմարը վնասվածք ունի ու մոտ 10 շաբաթ շարքից դուրս է մնացել: