11.02.2019 09:23

«Բարսելոնա»-ն շարունակում է պաշտպաններ փնտրել

«Բարսելոնա»-ն շարունակում է պաշտպաններ փնտրել

«Լիոն»-ի պաշտպան Ֆերլան Մենդին կարող է կարիերան շարունակել Իսպանիայում:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ, «Բարսելոնա»-ն հետաքրքրված է ֆրանսիացի եզրայինի ծառայություններով ու նրան ցանկանում է հրավիրել՝ որպես Ժորդի Ալբայի փոխարինող:

Նշվում է, որ տեղափոխությունը կարող է տեղի ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

23-ամյա խաղացողը Լիգա 1-ում «առյուծներ»-ի կազմում 20 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «կապտանռնագույններ»-ի մեկ այլ ֆրանսիացի պաշտպան՝ Սամուել Ումտիտին, շարք է վերադարձել: