11.02.2019 10:00

Հայտնի է, թե որ դեպքում Գատուզոն կշարունակի աշխատանքը «Միլան»-ում

Հայտնի է, թե որ դեպքում Գատուզոն կշարունակի աշխատանքը «Միլան»-ում

Ջենարո Գատուզոն կպահպանի «Միլան»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, եթե թիմը մրցաշրջանը ավարտի Ա Սերիայի լավագույն քառյակում: Ինչպես հաղորդում է Corriere della Sera-ն, մարզչին արդեն տեղեկակցվել են բոլոր պայմանները:

Ավելի վաղ իտալացի մասնագետի սաները դուրս էին մնացել Եվրոպա լիգայի խաղարկությունից, սակայն կարողացել էին Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել, որտեղ կմրցեն «Լացիո»-ի հետ: