11.02.2019 10:26

Բուֆոնը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջիկա խաղի մասին

Բուֆոնը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջիկա խաղի մասին

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ առաջիկա խաղին մասին:

«Մենք պետք է բարելավենք մեզ հոգեբանական տեսանկյունից: Շատ կարևոր խաղ է սպասվում: Թիմը պետք է հիանալի ֆուտբոլ ցուցադրի: «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի դեմ խաղը լարված ընթացք կունենա:

Հանդիպմանը պետք է մոտենանք ավելի վստահ և ուժեղ: ՊՍԺ-ին ֆավորիտ չեմ համարում: Երկու թիմերի հնարավորություններն էլ հավասար են»,- իտալացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը: