11.02.2019 11:00

«Ման. Յունայթեդ»-ը չի կարողանում համաձայնության գալ Դե Խեայի հետ նոր պայմանագրի հարցում

«Ման. Յունայթեդ»-ը չի կարողանում համաձայնության գալ Դե Խեայի հետ նոր պայմանագրի հարցում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան, հնարավոր է, հեռանա թիմից: Այս մասին հաղորդում է Mirror-ը:

Իսպանացու գործող պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, իսկ ակումբը չի կարողանում համաձայնության գալ նոր համաձայնագրի շուրջ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գլխավոր խնդիրն այն է, որ ղեկավարությունը ցանկանում է կրճատել Դե Խեայի աշխատավարձի չափը, որը տարեկան կազմում է 20 մլն եվրո, սակայն ֆուտբոլիստը դեմ է նման պայմաններին: