11.02.2019 11:29

Կասիլյաս. ՉԼ-ի եզրափակչում «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի միջև պայքարը շատ դաժան կլինի

Կասիլյաս. ՉԼ-ի եզրափակչում «Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի միջև պայքարը շատ դաժան կլինի

«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարծում է, որ առաջիկայում Մադրիդի «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն կհանդիպեն նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

«Աշխարհում այլ դիմակայություններ էլ կան, սակայն «կլասիկո»-ն ամենաբարձր մակարդակն ունի: Այնտեղ դու որպես ֆուտբոլիստ հասունանում ես:

«Ռեալ»-ի ու «Բարսելոնա»-ի միջև դեռ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ չի եղել: Եզրափակչում նրանց պայքարը շատ դաժան կլինի: Համոզված եմ՝ մոտ ժամանակներս ականատես կլինենք նման եզրափակչի»,- իսպանացու խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: