11.02.2019 13:35

Սուլշեր. Առաջիկա 10 տարիներին Ռեշֆորդը և Մբապեն մեծ ազդեցություն կունենան ֆուտբոլի վրա

Սուլշեր. Առաջիկա 10 տարիներին Ռեշֆորդը և Մբապեն մեծ ազդեցություն կունենան ֆուտբոլի վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը խոսել է իր թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի և «Պարի Սեն Ժերմենի» առաջատարներից Կիլիան Մբապեի մասին:

«Մարկուսը բարձրակարգ ֆուտբոլիստ է դառնալու: Ինձ դուր է գալիս աշխատել նրա հետ: Համոզված եմ՝ ՊՍԺ-ի մարզչական անձնակազմը Ռեշֆորդին ուսումնասիրում է այնպես, ինչպես մենք Մբապեին՝ որպես առաջիկա դիմակայության գլխավոր վտանգ:

Կիլիանը ֆանտաստիկ առաջընթաց է գրանցել: Հասկանում եմ, թե ինչու են համեմատում Մարկուսին և Կիլիանին: Այժմ այս հարձակվողները չեն իշխում ֆուտբոլային աշխարհում, սակայն առաջիկա 10 տարիների ընթացքում նրանք մեծ ազդեցություն կունենան ֆուտբոլի վրա»,- Սուլշերի խոսքը մեջբերել է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Պարի Սեն Ժերմենը» հանդիպելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում: Առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 12-ին: