11.02.2019 10:00

Ռոբերտ Քոչարյանի ինքնաբացահայտման ևս մեկ դրսևորում

Ռոբերտ Քոչարյանի ինքնաբացահայտման ևս մեկ դրսևորում

Կարդալով Ձեր կայքում հրատարակված «Ռոբերտ Քոչարյանը բացահայտում է Ռոբերտ Քոչարյանի սուտը» հոդվածը (iLur.am, 08.02.2019)՝ ապշանքով նկատեցի առաջին հայացքից մանրուք թվացող, բայց իրականում նրա հոգեկերտվածքն ու արժեհամակարգը մատնող չափազանց կարևոր մի բնորոշիչ: Գնահատելով իր թիկնազորի պետ Գրիշա Սարգսյանի արժանիքները՝ Քոչարյանը գրում է. «Նա լավ աշխատակից էր և ինձ հավատարիմ մարդ (хороший сотрудник и преданный мне человек)»:

Այս անկեղծ ինքնախոստովանությունը բացահայտում է, որ պետական պաշտոնյաների գնահատման նրա չափանիշը եղել է ոչ թե պրոֆեսիոնալիզմը, պարկեշտությունը, փորձառությունը և աշխատանքի արդյունավետությունը, այլ իր նկատմամբ հավատարմությունը. մի բան, որ հատուկ է ընդհանրապես աշխարհի բոլոր բռնապետերին:

Իլուրի ընթերցող