11.02.2019 12:00

Սիրիական ընդդիմությունը գրոհում է ԻՊ-ի վերջին հենակետը Սիրիայի արևելքում

Սիրիական ընդդիմությունը գրոհում է ԻՊ-ի վերջին հենակետը Սիրիայի արևելքում

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության ուժերը հաղորդել են, որ երկրի արևելքում, իրանական սահմանի մոտ, կատաղի մարտեր են մղում «Իսլամական պետություն» խմբավորման վերջին հենակետի համար:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր խմբավորման՝ Դեմոկրատական ուժերի ներկայացուցիչը Associated Press-ին հայտարարել է, որ իրենց դեմ մարտերում կռվում են ամենափորձառու ջիհադականները:

Դեռ երկու տարի առաջ ԻՊ ուժերը վերահսկում էին հսկայական տարածքներ Սիրիայում և Իրաքում: Սակայն ներկայումս խմբավորման ուժերը պահում են Իրանի հետ սահմանի մոտ գտնվող սիրիական Դեյր էզ-Զոր նահանգի ընդամենը մի փոքր հատվածը:

Նախորդ օրը Սիրիայի Դեմոկրատական ուժերի ներկայացուցիչ Մուստաֆա Բալին հայտարարել է, որ մեկշաբաթյա ընդմիջումից հետո, ինչն անհրաժեշտ էր մոտավորապես 20 հազար խաղաղ բնակիչների տարհանելու համար, սկսվում է գրոհը, որը, նրա բնորոշմամբ՝ «հողին կհավասարեցնի ԻՊ-ն»:

Փոխանցում է BBC-ն: