11.02.2019 12:43

Զանգվածային ցույցեր Մադրիդում

Զանգվածային ցույցեր Մադրիդում

Տասնյակ հազարավոր մարդիկ Մադրիդում փողոց են դուրս եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ Կատալոնիայում լարվածությունը թուլացնելու՝ իսպանական կառավարության ծրագրի:

Աջակենտրոն «Ժողովրդական կուսակցությունը» և «Քաղաքացիները» պնդում են, որ վարչապետ Պեդրո Սանչեսի պլանը՝ անջատականների հետ բանակցություններ վարելու համար հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ, հավասարազոր է հայրենիքի դավաճանության:  Ինչպես աջակողմյան կուսակցությունները, սոցիալիստները ևս դեմ են Կատալոնիայի անկախությանը:

Անջատականները մերժել են այդ առաջարկը: Նրանք ցանկանում են նոր քվեարկություն անցկացնել անկախության հարցով:

Ծայրահեղ աջակողմյան կազմակերպությունները, այդ թվում «Ձայն» (Vox) կուսակցությունը, նույնպես մասնակցում են բողոքի ակցիային, որն անց է կացվում «Հանուն միացյալ Իսպանիայի: Ընտրություններ՝ հիմա՛» կարգախոսի ներքո:

Փոխանցում է BBC-ն: