11.02.2019 13:20

Ռուսաստանի քաղաքներում «Մայրական ցասման երթեր» են անցկացվել

Ռուսաստանի քաղաքներում «Մայրական ցասման երթեր» են անցկացվել

Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել «Մայրական ցասման երթ» անվանումն ստացած կամպանիայի շրջանակներում:

Մոսկվայում կայացած ակցիայի ընթացքում ձերբակալվել է երկու մարդ, հյուսիսային մայրաքաղաք Պետերբուրգում՝ ութը:

«Մայրական ցասման երթի» մասնակիցները բողոքում են ընդդեմ քաղաքական ակտիվիստների հետապնդումների: Բողոքի ցույցի համար առիթ է ծառայել Դոնի Ռոստովում «Բաց Ռուսաստան» շարժման ակտիվիստուհի, տնային կալանքի տակ գտնվող Անաստասիա Շևչենկոյի դստեր մահը: Տասնյոթամյա աղջիկը մահացել է հունվարի 30-ին: «Նա ոչինչ չի արել, ընդամենը փորձել է իր քաղաքական դիրքորոշումն արտահայտել սոցցանցերում գրառումների միջոցով, և դրա համար նրան կալանքի են ենթարկել: Նույնիսկ երեխայի մահանալուց հետո նրան թողել են տնային կալանքի տակ, ինչը պարզապես մարդու ուղեղի մեջ չի տեղավորվում»,- հայտարարել է «Մայրական ցասման երթի» կազմակերպիչներից մեկը:

Հունվարի վերջին Amnesty Interbational-ը Անաստասիա Շևչենկոյին ճանաչել է խղճի կալանավոր: «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը նրան ընդգրկել է քաղբանտարկյալների ցանկում:

Փոխանցում է euronews-ը: