11.02.2019 15:55

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Brexit-ից հետո դիմակայելու է Ռուսաստանին

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Brexit-ից հետո դիմակայելու է Ռուսաստանին

Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան, որպեսզի իրեն չընկալեն որպես «թղթե վագր», պետք է պատրաստ լինի արտասահմանում իր ներկայությունը ընդլայնելու և այն երկրների դեմ գործողությունների, որոնք խախտում են միջազգային օրենքները, կարծում է Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը:

«Brexit-ը մեզ հասցրել է մեր պատմության կարևոր պահի: Դա այն պահն է, երբ մենք պետք է ամրացնենք մեր գլոբալ ներկայությունը, մեծացնել մեր զենքի մահաբերությունը և նրա տեսակարար կշիտը»,- երկուշաբթի Լոնդոնում իր ելույթում ասել է նախարարը:

Խնդիրների թվում նա նշել է նաև  Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի գործողության դադարեցման պայմաններում «վերածնվող Ռուսաստանի» դիմակայությունը: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պատրաստ լինեն նոր սպառնալիքների Ռուսաստանի կողմից և «զարգացնեն Ռուսաստանի կողմից սադրանքներին դիմակայելու կարողությունները»: «Նման գործողությունների համար Ռուսաստանը պետք է թանկ վճարի»,- ասել է Ուիլյամսոնը:

Փոխանցում է Interfax-ը: