12.02.2019 13:37

Թրամփը հաշվի կառնի բնակչության կարծիքը սահմանին պատ կառուցելու վերաբերյալ

Թրամփը հաշվի կառնի բնակչության կարծիքը սահմանին պատ կառուցելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չի հետաքրքրում կոնգրեսականների կարծիքը Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու վերաբերյալ, իրեն հետաքրքրում է սահմանամերձ շրջանների բնակիչների կարծիքը, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Թեքսաս նահանգի  արևմուտքում գտնվող Էլ Փասոյում ելույթ ունենալով հանրահավաքում՝ Թրամփն ասել է, որ իրեն զեկուցել են՝ իբր կոնգրեսականները երկարատև բանակցություններից հետո համաձայնության են եկել սահմանին անվտանգության միջոցառումները ֆինանսավորելու հարցում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ի պատասխան դրա՝ ինքը հայտարարել է, որ «ոչինչ չի ուզում լսել այդ մասին, իր համար ավելի կարևոր է, առաջին հերթին, խոսել «Թեքսասում իր մարդկանց հետ»»:

«Ես ընտրության հնարավորություն ունեի՝ մնալ Վաշինգտոնում և լսել, կամ գալ Էլ Փասոյի և ամբողջ Թեքսասի մարդկանց մոտ: Ես ընտրեցի ձեզ»,- ասել է Թրամփը հավաքվածներին՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ պատը, ցանկացած դեպքում, կառուցվելու է:

Փոխանցում է Interfax-ը: