12.02.2019 12:01

Հաշվեքննիչ պալատը որոշել է «Հայաստան» հիմնադրամում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների նյութերն ուղարկել դատախազություն

Հաշվեքննիչ պալատը որոշել է «Հայաստան» հիմնադրամում հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների նյութերն ուղարկել դատախազություն

Հաշվեքննիչ պալատը հերթական նիստի ընթացքում որոշում է կայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամում իրականացվող ստուգման ընթացքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքների վերաբերյալ նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաշվեքննիչ պալատի մամուլի ծառայությունից  հայտնում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հաշվեքննությունը շարունակվում է, և մինչև դրա ավարտը «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տեղեկությունների հրապարակումն արգելվում է։

Նիստի ընթացքում հաշվեքննիչ պալատի կողմից իրականացվող հաշ­վեքննություններն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակող փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հաշվեքննության առաջադրանքում, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում և «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ում,  «Հայաստան» համահայկական հիմնադրամում ստուգման առաջադրանքներում։