12.02.2019 14:04

Հարձակում բելառուսական դպրոցում

Հարձակում բելառուսական դպրոցում

Բելառուսի դպրոցներից մեկում երկուշաբթի առավոտյան ողբերգական միջադեպ է տեղի ունեցել. 2003 թ. ծնված անչափահասը դանակով հարձակվել է ուսուցչի և աշակերտների վրա:

53-ամյա ուսուցչուհին և 17-ամյա աշակերտներից մեկը ստացած վերքերի հետևանքով մահացել են, ևս երկու աշակերտ հիվանդանոցում են: ԶԼՄ-ների  հաղորդումների համաձայն՝ ընդհանուր առմամբ վիրավորվել է հինգ աշակերտ:

ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ ողբերգական միջադեպից երկու ժամ անց  ոստիկանությունը ձերբակալել է հարձակում գործողին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դա նույն դպրոցի տասնհինգամյա տասներորդ դասարանցի է: Հարձակումից առաջ նա սոցցանցերից հեռացրել է իր էջերը: Դպրոցում նրան բնութագրել են որպես սովորական, հանգիստ երեխա:

Փոխանցում է euronews-ը: