12.02.2019 14:33

«Տրոյական ձի»՝ ընդդեմ քաղցկեղի

«Տրոյական ձի»՝ ընդդեմ քաղցկեղի

Քաղցկեղի հետազոտության բրիտանական ինստիտուտի գիտնականները հեղափոխական դեղամիջոց են մշակել ընդդեմ քաղցկեղի, որը վերջերս կլինիկական փորձարկում է անցել և ճանաչվել արդյունավետ միջոց ուռուցքի վեց տեսակների դեմ պայքարում:

Նորացված թերապիան գործում է «Տրոյական ձիու» սկզբունքով. գիտնականները դեղամիջոցը «թաքցրել» են՝ այն քողարկելով անվնաս հակամարմինների մոլեկուլներով: Այդպիսով՝ այն թափանցում է ուղիղ ուռուցքի մեջ և սկսում քայքայել այն ներսից:

Փորձարկումները կատարվել են  քաղցկեղի ամենատարածված և ագրեսիվ տեսակների վրա, երբ դրանք այլևս ոչ մի բուժման ենթակա չեն:

Ամենալավ արդյունքը դեղամիջոցը դրսևորել է արգանդի վզիկի և միզապարկի քաղցկեղի դեպքում, զգալի բարելավում է նկատվել չորս հիվանդների մոտ, որոնք նախկինում անբուժելի են ճանաչվել: Ուռուցքը կամ չափերով փոքրացել է, կամ առհասարակ դադարել է աճել՝ վեցից ինն ամիսների ընթացքում:

Դեղամիջոցն արդյունավետ է եղել նաև թոքերի, կերակրափողի, արգանդի և ձվարանների քաղցկեղի դեպքում:

Հարցին, թե երբ այդպիսի բուժումը  երբ հասանելի կլինի ոչ թե կլինիկական հետազոտության շրջանակներում, այլ շարքային հիվանդներին, հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ջոան դե Բոնոն պատասխանել է. «Մի հինգ տարի հետո, հնարավոր է՝ նաև ավելի շուտ»:

Փոխանցում է BBC-ն: