12.02.2019 14:52

Մակեդոնիայում պետական հիմնարկների վրայից հանում են երկրի հին անվանումը

Մակեդոնիայում պետական հիմնարկների վրայից հանում են երկրի հին անվանումը

Մակեդոնիայի իշխանությունները երկուշաբթի սկսել են պետական շենքերի ճակատներից հեռացնել երկրի անվան ցուցանակները, հաղորդել է Associated Press գործակալությունը:

Շուտով Մակեդոնիան պաշտոնապես կկրի «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» անունը:

«Մակեդոնիայի Հանրապետության կառավարություն» ցուցանակը հանվել է Սկոպիեում կառավարության գլխավոր շենքի վրայից: Երեքշաբթի այդտեղ նախատեսված է արարողություն՝ երկրի վարչապետ Զորան Զաևի մասնակցությամբ, որի ընթացքում, մասնավորապես, կբարձրացվի ՆԱՏՕ-ի դրոշը, նշել է լրատվական գործակալությունը:

2018 թ.11-12-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Մակեդոնիային հրավիրել է ընդունվել այդ կազմակերպություն:

Իշխանությունները պատրաստվում են փոխել երկրի անվան ցուցանակները նաև Հունաստանի հետ սահմանին:

Փոխանցում է Interfax-ը: