12.02.2019 15:29

Գուայդո. Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն

Գուայդո. Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին: Համապատասխան հայտարարությունը նա արել է իսրայելական Israel Hayom թերթին տված հարցազրույցում:

«Մենք այժմ ընդամենը սկսում ենք Իսրայելի հետ մեր հարաբերությունների վերականգնումը, հետագայում կհայտարարենք Իսրայելում մեր դեսպանին նշանակելու մասին: Նաև հուսով ենք, որ Իսրայելի դեսպանն էլ կգա մեզ մոտ»,- ասել է Գուայդոն:

Վենեսուելայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները Կարակասի կողմից խզվել են տասը տարի առաջ, ի նշան բողոքի՝ Գազայի հատվածում իսրայելական բանակի անցկացրած «Ձուլածո արճիճ» գործողության դեմ:

Փոխանցում է tass.ru-ն: