Թուրքիայի դատախազությունը Գյուլենի հազարից ավելի հետևորդների կալանքի օրդեր է տվել

Երեքշաբթի Թուրքիայի դատախազությունը 1,1 հազար մարդու կալանքի օրդեր է տվել, որոնք կասկածվում են 2016 թ. պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար մեղադրվող թուրք աստվածաբան Ֆեթհուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապի մեջ, հաղորդել է Լուրերի անատոլիական գործակալությունը:
Օրդերները տրվել են 2010 թ. ոստիկանների քննության վերաբերյալ տվյալների արտահոսքի հետաքննության շրջանակներում, պատմել են լրատվական գործակալության աղբյուրները:
Հետաքննության կարծիքով՝ Գյուլենի կողմնակիցները կարող էին օգտվել ոստիկանների վերաորակավորման համար նախատեսված հարցերի մասին տվյալների արտահոսքից՝ ոստիկանության սպայակազմի շարքեր թափանցելու նպատակով:
Փոխանցում է Interfax-ը: