12.02.2019 17:09

ԶԼՄ. Լիտվայում հետաքննում են ԻՊ-ի համար միջոցներ հանգանակելու մասին գործը

ԶԼՄ. Լիտվայում հետաքննում են ԻՊ-ի համար միջոցներ հանգանակելու մասին գործը

Լիտվայում հետաքննվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության համար միջոցներ հանգանակելու վերաբերյալ գործը, որը վարում է Ֆինասական հանցագործությունների հետաքննության ծառայությունը, հաղորդել է 15min.Lt կայքը:

Սակայն իրավապահ մարմինները այս հարցով մեկնաբանություններ չեն տալիս՝ հետաքննության շահերից ելնելով:

Հետաքննության մասին տեղեկացնող կայքը հղում է անում ԻՊ-ի հետ կապ ունեցող կայքի մասին բաց տեղեկատվությանը, որը 2017 թ.  տարածել են Իսրայելի հատուկ ծառայությունները: Այդ կայքում  կրիպտոարժույթով նվիրատվություն կատարելու կոչ է տեղադրվել, և դա կատարելու համար հղումներում նշվում է նաև լիտվական Virtualios valiutos («Վիրտուալ արժույթ») փակ բաժնետիրական ընկերությունը:

Փոխանցում է tass.ru-ն: