14.02.2019 09:00

Զիդանը հնարավոր է տեղափոխվի «Չելսի»

Զիդանը հնարավոր է տեղափոխվի «Չելսի»

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը քննարկում է ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին գլխավոր մարզիչ հրավիրելու հնարավորությունը։news.ru-ն, հղում անելով The Sun-ին, գրում է, որ կողմերի միջև բանակցությունները սկսվել են այս շաբաթ։ Նշվում է, որ Զիդանը հետաքրքրված է այդ առաջարկով։ Զիդանի հետ միասին այդ պաշտոնին հավակնում է թիմի ներկայիս մարզչի ժամանականավոր պաշտոնակատար Մաուրիցիո Սարին։ Նա գլխավորում է թիմը անցած տարվա ամռանից։

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Չելսի» 6-րդ տեղում է։