14.02.2019 09:30

MEN-ի լրագրող. «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին տարում Հենրիխ Մխիթարյանն Ալեքսիս Սանչեսից ավելի շատ բան է արել

MEN-ի լրագրող. «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին տարում Հենրիխ Մխիթարյանն Ալեքսիս Սանչեսից ավելի շատ բան է արել

Manchester Evening News-ի լրագրող Սամուել Լաքարստն ակնարկել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսն ամռանը կհեռանա թիմից: Անգլիացի լրագրողն այդ մասին գրել է ֆրանսիական ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղից հետո, որում Սանչեսը փոխարինման էր դուրս եկել առաջին խաղակեսի վերջում:

«Մանչեսթեր Յունայթեդում» առաջին տարում Հենրիխ Մխիթարյանն ավելի շատ բան է արել, քան Ալեքսիս Սանչեսը: Սա բավարար է հարցնելու համար, թե արդյոք նա թիմում կմնա ամառվանից հետո»,- գրել է Սամուել Լաքարստը:

Հիշեցնենք, որ 2018-ի հունվարին «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Արսենալը» փոխանակել էին Հենրիխ Մխիթարյանին ու Ալեքսիս Սանչեսին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 2016-ի հուլիսից էր խաղում «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39  հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ: