14.02.2019 10:29

«Չելսին» ավելի քան 100 միլիոն ֆունտ կպահանջի Ազարի համար

«Չելսին» ավելի  քան 100 միլիոն ֆունտ կպահանջի Ազարի համար

«Չելսին» 100 միլիոն ֆունտից ավելի կպահանջի Էդեն Ազարի համար, եթե ամռանը «Ռեալը» փորձի ձեռք բերել բելգիացի կիսապաշտպանին։ Նախօրեին ֆրանսիական RMC Sport պարբերականը փոքր հատված էր հրապարակել Ազարի հարցազրույցից, որը հավանաբար կայացել է մի քանի ամիս առաջ։

Էդենը անկեղծորեն ասել է, որ ամռանը պատրաստվում է հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից», երբ Կապույտների հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտին մնա 12 ամիս։ Ազարն արդեն երաշխիքներ ունի «Ռեալից», որ Արքայական ակումբն անպայման առաջարկություն կանի իր վերաբերյալ։ Պարբերականը նաև հաստատել էր, որ հիմա Էդենը կհաղորդի «Չելսիին» Լոնդոնից հեռանալու ցանկության մասին։ Բայց Evening Standard-ը հավաստիացնում է, որ Ազարի հեռանալու ցանկությունը և նրա գործող պայմանագրի ժամկետի ավարտը չեն կարող ստիպել Կապույտներին նվազեցնել նրա տրանսֆերային գինը։ Ենթադրվում է, որ «Չելսին», միևնույն է, Ազարի համար ավելի քան 100 միլիոն ֆունտ կպահանջի։ Այն հնարքը, որը հաջողվեց «Ռեալին» ամռանը՝ մինչև 31 միլիոն ֆունտ նվազեցված գնով դարպասապահ Տիբո Կուրտուայի ձեռքբերումը այս անգամ չի ստացվի։