14.02.2019 11:01

«Ինտեր»-ն Իկարդիին զրկել է ավագի թևկապից

«Ինտեր»-ն Իկարդիին զրկել է ավագի թևկապից

«Ինտեր»-ը հայտարարել է, որ թիմի հարձակվող Մաուրո Իկարդին այլևս չի կրի ավագի թևկապը: 

«Ներաձուրիներ»-ի նոր ավագ է նշանակվել դարպասապահ Սամիր Հանդանովիչը: 

Միլանյան ակումբը չի հայտնում որոշման պատճառները: 

Հնարավոր է՝ դա կապված է այն բանի հետ, որ «Ինտեր»-ը նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության գալ արգենտինացու հետ: