14.02.2019 11:21

ՊՍԺ-ն մտադիր է հրավիրել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստին

ՊՍԺ-ն մտադիր է հրավիրել «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստին

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հայտնվել է ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է Le 10 sport-ը: 

Փարիզյան ակումբը ցանկանում է իր կազմում տեսնել 26-ամյա խաղացողին և մտադիր է օգտվել կատալոնական ակումբից բրազիլացու հեռանալու մասին շշուկներից:  

Նշվում է, որ ֆրանսիացիները Կոուտինյոյին դիտարկում են որպես Էդինսոն Կավանիին հիանալի փոխարինողի, ով ամռանը կարող է լքել թիմը: