«Արսենալ»-ը ամռանը կփորձի աստղային տրանսֆեր իրականացնել

«Արսենալ»-ն ամռանը մտադիր է կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հետ պայմանագիր կնքելու առավելագույն ջանքեր գործադրել:
Mirror-ի հաղորդմամբ՝ «Բավարիա»-ն, որտեղ այժմ վարձավճարով խաղում է «Ռեալ»-ի 27-ամյա խաղացողը, չի ցանկանում գնել նրա տրանսֆերը, ինչից էլ ցանկանում է օգտվել «Արսենալ»-ը:
Նշվում է, որ «զինագործներ»-ը կոլումբիացուն տեսնում են որպես «Յուվենթուս» տեղափոխված կիսապաշտպան Աարոն Ռեմսիին փոխարինողի:
Ինքը Խամեսը դեռևս չի դիտարկում «Արսենալ»-ի հետ տարբերակը, քանի որ ցանկանում է վերադառնալ «Ռեալ» և այնտեղ պայքարել Սանտյագո Սոլարիի թիմի կազմում տեղի համար: