14.02.2019 12:24

«Բարսելոնա»-ն ցանկանում է ազատվել իր ֆուտբոլիստից

«Բարսելոնա»-ն ցանկանում է ազատվել իր ֆուտբոլիստից

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է փոխել թիմը: Այս մասին հայտնում է Sport.es-ը: 

30-ամյա խաղացողը հանդիպել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ և քննարկել է իր ապագան:  

Նշվում է, որ խորվաթ ֆուտբոլիստը ցանկացել է բարելավված պայմաններով նոր պայմանագիր կնքել թիմի հետ, սակայն «կապտանռնագույններ»-ը չեն ցանկանում երկարաձգել նրա հետ համաձայնագրի ժամկետը և մտադիր են վաճառել նրա տրանսֆերը:  

«Բարսելոնա»-ն մտադիր է Ռակիտիչի տրանսֆերի վաճառքից 65 միլիոն եվրո ստանալ: