14.02.2019 13:00

«Բարսելոնա»-ի բժիշկները Նեյմարին խորհուրդ են տվել վիրահատվել

«Բարսելոնա»-ի բժիշկները Նեյմարին խորհուրդ են տվել վիրահատվել

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Այս մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստը դիմել է «Բարսելոնա»-ի բժիշկներին, ովքեր խաղացողին խորհուրդ են տվել վիրահատվել, սակայն վերջինս վերականգնման մեկ այլ ծրագիր է ընտրել:

Հիշեցնենք, որ Նեյմարը 2013-2017 թվականներին հանդես է եկել կատալոնական ակումբում: