14.02.2019 13:27

Don Balon. Սոլարին մտադիր է ամռանը հրաժարվել «Ռեալ»-ի 7 ֆուտբոլիստի ծառայություններից

Don Balon. Սոլարին մտադիր է ամռանը հրաժարվել «Ռեալ»-ի 7 ֆուտբոլիստի ծառայություններից

Թեև «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի ապագան շարունակում է անորոշ մնալ, այնուհանդերձ, արգենտինացի մասնագետը ծրագրեր է կազմում հաջորդ մրցաշրջանի համար:

Ինչպես տեղեկացնում է Don Balon-ը, Սոլարին մտադիր է ամռանը հրաժարվել «արքայական ակումբ»-ի 7 ֆուտբոլիստի ծառայություններից, որոնց թվում են Կեյլոր Նավասը, Մարսելոն, Խեսուս Վալյեխոն, Իսկոն, Մոդրիչը, Բեյլը և Մարիանո Դիասը:

Հիշեցնենք, որ 42-ամյա մասնագետի պայմանագիրը «սերուցքայիններ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: