14.02.2019 10:39

Տեղումներ չեն լինի

Տեղումներ չեն լինի

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կբարձրանա 4-5, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 14-ի ցերեկը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ին, 16-ի գիշերը սպասվում են տեղումներ, 15-ի և 16-ի գիշերը քաղաքի բարձրադիր վայրերում` ձյան տեսքով, 16-ի կեսօրից հետո սպասվում է տեղումների դադար:

Երևան քաղաքի փետրվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            14.80C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -22.10C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            -1.00C