14.02.2019 11:37

Զարիֆը հնարավոր է համարում կապը ահաբեկության և վարշավյան համաժողովի միջև

Զարիֆը հնարավոր է համարում կապը ահաբեկության և վարշավյան համաժողովի միջև

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը կասկածում է, թե երկրի հարավ-արևելքում  խոշոր ահաբեկչական գործողության իրականացումը և նույն օրը Վարշավայում Մերձավոր Արևելքի հարցով միջազգային կոնֆերանսի մեկնարկը հազիվ թե սովարական զուգադիպություն է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտ ահաբեկիչը Սիստան և Բելուջստան գավառում ականապատված ավտոմեքենան վարելիս իրեն պայթեցրել է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ավտոբուսի մոտ: Ահաբեկչական գրոհի զոհ է դարձել 41 մարդ՝ զինվորականներ և խաղաղ բնակիչներ:

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» սուննի ծայրահեղական կազմակերպությունը:

«Զուգադիպությո՞ւն է արդյոք, որ Իրանում ահաբեկչական գործողությունը կատարվել է նույն օրը, երբ մեկնարկել է «վարշավյան կրկեսը»: Մանավանդ՝ երբ նույն ահաբեկիչների կոհորտաները Վարշավայի փողոցներում ողջունում են այդ հարձակումը և պաշտպանում այն սոցցանցերում»,- գրել է Զարիֆը Twitter-ում: Ավելի վաղ նախարարը Վարշավայի համաժողովն անվանել է «մեռելածին» և հայտարարել, որ խոսքը Իրանին հետապնդելու՝ ԱՄՆ-ի ևս մի փորձի մասին է:

Փոխանցում է ria.ru-ն: