14.02.2019 13:54

Մադուրո. «Պետական հեղաշրջման փորձը Վենեսուելայում ձախողվել է»

Մադուրո. «Պետական հեղաշրջման փորձը Վենեսուելայում ձախողվել է»

Պետական հեղաշրջման փորձը Վենեսուելայում ձախողվել է, իսկ Եվրամիությունը իզուր էր «կուրորեն» հետևում Դոնալդ Թրամփի օրինակին: Այս մասին «Եվրոնյուս» հեռուստատեսությանը տված բացառիկ հացազրույցում հայտարարել է Նիկոլաս Մադուրոն:

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոն բանակի աջակցությունը չի ստացել, ուստի նրան Վենեսուելայի նախագահ ճանաչելու՝ ԵՄ մի շարք երկրների որոշումը սխալ էր:

Մադուրոն հայտարարել է, որ ինքը պատրաստ է բանակցելու իր քաղաքական ընդդիմախոսների հետ: «Ես առնվազն 400 անգամ ընդդիմությանը երկխոսության կոչ եմ արել: Իսկ ընդդիմությունն այդ ինքնահռչակ նախագահով չի ավարտվում, նա ընդամենը պատահական ֆիգուր է: Ես պատրաստ եմ բանակցել ընդդիմության հետ՝ բոլորի կամ նրա առանձին ներկայացուցիչների: Երբ և որտեղ ուզում են: Վենեսուելային կարելի է օգնել միայն բաց երկխոսության ճանապարհով: Բանակցությունները նրա բարգավաճման երաշխիքն են»:

Տնտեսական և քաղաքական ճգնաժամի պատճառով Վենեսուելայից հեռացել է ավելի քան երեք միլիոն մարդ: Եթե այդպես շարունակվի, ապա, ՄԱԿ-ի տվյալների համաձայն, այս տարեվերջին երկիրը կլքի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը:

Փոխանցում է euronews-ը: