15.02.2019 11:00

Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 211-րդ ռակետին

Կարեն Խաչանովը պարտվել է աշխարհի 211-րդ ռակետին

Աշխարհի 11-րդ ռակետ, Ռուսաստանի ուժեղագույն թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել հոլանդական Ռոտերդամում ընթացող մրցաշարում:

Առաջին շրջանում մոսկվացի 22-ամյա թենիսիստը 3 սեթում պարտվել է աշխարհի 211-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորտին: 1 ժամ 39 րոպե տեւած մրցախաղում հայ մարզիկը պարտվություն է կրել 6:3, 3:6, 2:6 հաշվով:

Հիշեցնենք, որ Ռոտերդամի մրցաշարի գործող հաղթողն է 37-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որն այս տարի չի մասնակցում մրցմանը: