17.02.2019 13:37

Գոռ Մինասյանը` չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` 3-րդ մրցանակակիր

Գոռ Մինասյանը` չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը` 3-րդ մրցանակակիր

Երևանում ավարտվել է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի 2019 թ. առաջնությունը: Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան 109 և +109 քաշային ծանրորդները: 109 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց Սամվել Գասպարյանը ` երկամարտի 356 կգ (156+200 կգ) արդյունքով: Երկրորդ տեղում Սարգիս Կիրակոսյանն էր` 317 կգ, իսկ Դավիթ Յայլյանը եզրափակեց լավագույն եռյակը` 260 կգ:

Հետաքրքիր պայքար ծավալվեց գերծանրքաշայինների պայքարում: Այստեղ հավասարը չունեցավ Գոռ Մինասյանը, ով երկամարտում ցույց տվեց 428 կգ (195+233 կգ) արդյունք: Երկրորդ տեղում հանգրվանեց Ռուբեն Ալեքսանյանը` 426 կգ, իսկ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միայն երրորդն էր` 421 կգ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը փետրվարի 17-ին Ծաղկաձորում կսկսի հերթական ուսումնամարզական հավաքը: