17.02.2019 20:18

«Ժիրոնա»-ն կամային հաղթանակ տոնեց «Ռեալ»-ի նկատմամբ (տեսանյութ)

«Ժիրոնա»-ն կամային հաղթանակ տոնեց «Ռեալ»-ի նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո»-ում 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ժիրոնա»-ից:

Առաջին խաղակեսում մադրիդցիների առաջ է մղել Կազեմիրոն: 65-րդ րոպեին 11-մետրանոցից պատասխան գնդակը խփել է Ստուանին: 10 րոպե անց կատալոնացիների կազմում հաղթական գոլի հեղինակ է դարձել Պորտուգեսը:

Հավելենք, որ խաղավերջում երկրորդ զգուշացումից հետո «Ռեալ»-ի կազմում կարմիր քարտ ստացավ Սերխիո Ռամոսը:

Այսպիսով, այս պարտությունից հետո «արքայական ակումբ»-ը 45 միավորով մնում է 3-րդ հորիզոնականում:

«Ռեալ» - «Ժիրոնա»՝ 1:2