18.02.2019 09:00

ՊՍԺ-ն Մբապեին յուրահատուկ նվեր է մատուցել

ՊՍԺ-ն Մբապեին յուրահատուկ նվեր է մատուցել

Ֆրանսիայի գործող չեմպիոնի ղեկավարությունը որոշել է աշխարհի չեմպիոնին մարզաշապիկ նվիրել՝ մարզումների ընթացքում 100-րդ գոլը խփելու առթիվ:

Հատկանշական է, որ պաշտոնական խաղերում նրա 100-րդ գնդակը այդքան էլ հեռու չէ. միայն ՊՍԺ-ի կազմում Մբապեն 44 խաղ է անցկացրել՝ դառնալով 31 գոլի հեղինակ:

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆրանսիացին 17 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 18 գոլի ու 8 արդյունավետ փոխանցման հեղինակ: