18.02.2019 09:30

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լուկակուի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Լուկակուի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ցանկանում է դադարեցնել բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ համագործակցությունը:

Mirror-ը հաղորդում է, որ ՄՅՈւ-ն վերջնականապես որոշել են վաճառել 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Անգլիական ակումբը մտադիր է Լուկակուի տրանսֆերի վաճառքից 75 միլիոն եվրո ստանալ և այդ գումարն օգտագործել նոր հարձակվողի գնելու համար:

Այժմ ՄՅՈւ-ի դիտակետում 2 ֆուտբոլիստ կա՝ «Ինտերից» Մաուրո Իկարդին և «Յուվենտուսից» Պաուլո Դիբալան:

Հավելենք, որ Անգլիայի Պրեմրիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Լուկակուն մասնակցել է 23 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ: