18.02.2019 11:00

Կողոպտել են «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստի տունը

Կողոպտել են «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստի տունը

Լա Լիգայի 24-րդ տուրուն «Բարսելոնա»-ն տանը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Վալյադոլիդ»-ի նկատմամբ:

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ գողերը կողոպտել են կատալոնացիների նորեկ Կևին-Պրինս Բոտաենգի տունը: Նշվում է, որ գանացի ֆուտբոլիստը 300 հազար եվրոյից ավելի վնաս է կրել:

Հիշեցնենք, որ Բոատենգը «Բարսելոնա» է տեղափոխվել «Սասուոլո»-ից վարձակալական հիմունքներով: