18.02.2019 11:34

Սանչես. Մոուրինյոն համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը

Սանչես. Մոուրինյոն համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոսել է իր նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ աշխատանքի մասին:

«Մոուրինյոն համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկը: Երբ նա գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ն այդ ժամանակ ես որոշ ժամանակ խաղում էի, իսկ հետո ոչ: Խաղադաշտ դուրս գալիս ես կորցնում էի վստահությունս:

Ես ֆուտբոլ եմ խաղում 5 տարեկանից սկսած: Երբ գնդակը խլում են ինձանից ես շատ եմ ցավում»,- չիլիացու խոսքերն է մեջբերում BBC-ն: