18.02.2019 12:00

Goal.com. «Միլան»-ը պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ռեալ»-ի աստղի տրանսֆերի դիմաց

Goal.com. «Միլան»-ը պատրաստ է 100 մլն եվրո վճարել «Ռեալ»-ի աստղի տրանսֆերի դիմաց

«Միլան»-ի ղեկավարությունը պատրաստվում է գալիք ամռանը լրջորեն ուժեղացնել թիմի կազմը: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիներ»-ի դիտակետում է հայտնվել Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Գարեթ Բեյլը: Իտալական գրանդը պատրաստ է ուելսցու տեղափոխության դիմաց իսպանական կողմին վճարել 100 մլն եվրո:

29-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն «արքայական ակումբ»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: 

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։