18.02.2019 12:28

«Էվերթոն»-ը ցանկանում է ձեռք բերել Գոմեշի ամբողջական տրանսֆերը

«Էվերթոն»-ը ցանկանում է ձեռք բերել Գոմեշի ամբողջական տրանսֆերը

«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրե Գոմեշը, ով վարձավճարով հանդես է գալիս «Էվերթոն»-ում կարող է դառնալ մերսիսայդյան ակումբի լիիրավ անդամ:

Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ անգլիական թիմի սպորտային տնօրենը մոտ օրերս կժամանի Կատալոնիա, որպեսզի քննարկի պորտուգալացու տրանսֆերը ձեռք բերելու մանրամասները:

«Կապտանռնագույններ»-ն իրենց հերթին պատրաստ են զիջել խաղացողին, եթե շահավետ առաջարկ ստանան: